Ուժեղ ազդակ է առ այն, որ ԵՄ-ն և Հայաստանը հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին․ ԵՄ պատվիրակություն (տեսանյութ)
Այսօր ՀԸԳՀ համաձայնագրի ստորագրման տարեդարձն է։
Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA/ՀԸԳՀ) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին։
«Համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար և՝ ուժեղ ազդակ է առ այն, որ ԵՄ-ն և Հայաստանը հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին, իրավունքի գերակայությանը և բարեփոխումների օրակարգին»,-ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության մեջ։
a1plus.am
Տեսանյութը՝ արխիվից