Իբրահիմ Քալընը հերքել է S-400-ներն Ինջիրլիքի ռազմաբազա տեղափոխելու մասին լուրերը. ermenihaber

Ergoghani

  Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Ռուսաստանից Թուրքիայի գնած S-400 զենիթահրթիռային համակարգերը տեղափոխվել են Ադանայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազա, որն օգտագործում են նաև ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ական ուժերը։

«Այդ լուրերն անհիմն են։ Նման սուտ լուրերով փորձ է կատարվում օրակարգ փոխել»,- ընդգծել է նա լրգարողների հետ զրույցում։

Անդրադառնալով Բայդեն-Էրդողան հանդիպմանը՝ Քալընը նշել է, որ թուրքական կողմի առաջնային ցանկությունը F-35-ի ծրագրում տեղ գտնելն է։

«Եթե F-35-ի խնդիրը հնարավոր չէ լուծել, կարող է փոխհատուցում լինել F-16-երի միջոցով։ Հուսով եմ՝ կոնգրեսականները ևս կտեսնեն Թուրքիայի կարևորությունը»,-ընդգծել է նախագահի խոսնակը։

Քալընը չի բացառել Սիրիայում թուրքական զինուժի նոր ռազմագործողությունը։ «Մենք Սիրիայում, առանց այդ էլ, խաղադաշտում ենք»,-շեշտել է նա և կրկնել Թուրքիայի նախագահի արտահայտությունը՝ «Մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ»։

 

ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...