Թուրքական ալիքի ռեպորտաժն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականից (տեսանյութ)

Turqakan

  Թուրքիայի պետական «TRThaber» լրատվականը ռեպորտաժ է պատրաստել  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում Թուրքիայի զինուժի անձնակազմի ծառայության մասին:

Նշվել է, որ թուրքական բանակի «Ականազերծման հատուկ ստորաբաժանումները» Ղարաբաղի «ազատագրված տարածքներում» հայերի տեղադրած ականները հայտնաբերելու և վնասազերծելու աշխատանքներ են տանում, «որպեսզի այդ հողերի իրական տերերը ավելի շուտ վերադառնան»

Տեսանյութը նկարահանվել է Ջրականում (Ջեբրայիլ), դրանում երևում է ականազերծման աշխատանքից դրվագներ:

Նշվում է, որ ականազերծման աշխատանքներում ներգրավված է թուրքական բանակի 130 զինծառայող։ Ըստ հրապարակման՝ թուրքական զինանձնակազմը բացի ականազերծման աշխատանքներից, վերապատրաստում է ադրբեջանական բանակի համապատասխան ստորաբաժանումների անձնակազմին:

Ձեզ կեհաքրքրի...