«Մարդկության ճակատագիրը չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի բուռ երկրների ողորմությանը». Էրդողան

Rejep

   Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է հանդես եկել Երկրորդ աշխարհամարտից հետո առաջացած աշխարհակարգին:

Նա կարծում է, որ աշխարհի ճակատագիրը չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ երկրների» ողորմությանը:

«Մարդկության ճակատագիրը չի կարող և չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի բուռ երկրների ողորմությանը: Մինչ աշխարհը փոխվում է, և դիվանագիտությունը, առևտուրը և միջազգային հարաբերությունները արմատական վերափոխումների են ենթարկվում, անհնար է պատկերացնել, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մնում է նույնը: Փոփոխությունների պահանջներին ականջ չդնելը նշանակում է համառորեն փորձել պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջացած ստատուս քվոն», – ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անգոլայի խորհրդարանում:

Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ ներառելով նոր երկրներ:

Ձեզ կեհաքրքրի...