Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի. Իրանի փոխնախարար

Pokhnaxar

 Համաձայն Իրանի կառավարության և ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի որոշման՝ Իրանից ինժեներատեխնիկական պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հեյրոլլահ Խադամիի գլխավորությամբ:

Pars Today-ի հետ զրույցում փոխնախարարը նշել է, որ պատվիրակության նպատակը Հայաստանի պատկան մարմինների հետ Գորիս-Կապան ճանապարհի ուղղությամբ իրանական բեռնատար մեքենաների համար ստեղծված դժվարություններն ուսումնասիրելն է:

«Հայաստանն այժմ ձեռնամուխ է եղել այլընտրանքային ճանապարհի կառուցմանը Տաթևի շրջանում: Մենք բանակցություններ ենք վարում հայկական կողմի հետ, որպեսզի այդ ճանապարհով բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները hնարավորինս շուտ բնականոն հուն մտնեն: Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի»,- նշել է Խադամին:

Նա հավաստիացրել է, որ Իրանը պատրաստ է աջակցելու Հայաստանին նոր ճանապարհի կառուցման հարցում և տրամադրել ինժեներատեխնիկական աջակցություն:

Փոխնախարարի խոսքով՝ Իրանը պատրաստ է համագործակցելու Հայաստանի հետ նաև Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման հարցում: Նա հույս է հայտնել, որ հարավային մասում ճանապարհի շինարարության աշխատանքը շուտով կմեկնարկի:

Ձեզ կեհաքրքրի...