Թուրքիայի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման մասին. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չի ծրագրում հանդիպել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Պատասխանելով երկու երկրների արտգործնախարարների հանդիպման հնարավորության վերաբերյալ լրագրողի հարցին` Չավուշօղլուն ընդգծել է. «Ո՛չ, նման ծրագրեր չունեմ»:
Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան մտադիր է Բաքվի հետ համակարգել «բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվում են հիմա և նախատեսվում են հետագայում»: