Ըստ Էրդողանի՝ Հարավային Կովկասում կայունություն ապահովելու տեսանկյունից կարևոր քայլեր են ձեռնարկվել

Erdogan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ելույթ ունենալով, անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։ Ըստ Էրդողանի՝ վերջին շրջանում տարածաշրջանում կայունություն ապահովելու տեսանկյունից կարևոր քայլեր են ձեռնարկվել, գրում է թուրքական Անադոլու գործակալությունը։ «Ադրբեջանն, օգտվելով ինքնապաշտպանվելու իր իրավունքից, վերջ է դրել իր տարածքների օկուպացիային, որոնց մասին խոսվում է Անվտանգության խորհրդի բանաձևում, որոնք երկար տարիներ չեն իրագործվել։ Այս գործընթացը նաև նոր հնարավորություն է ընձեռում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»,- հայտարարել է Էրդողանը։ Էրդողանը նաև կրկին Անկարայի հստակ աջակցությունն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ներառյալ Ղրիմը, որի անեքսիան մենք չենք ճանաչում»,- ասել է թուրք նախագահը։   Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կեհաքրքրի...