Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը
Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ իր և իր երկրի անունից շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մաղթեց արդյունավետ գործունեություն։
ՀԱՊԿ անդամ երկրների կանոնադրական մարմինների հաջորդ նիստերը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին, իսկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ 2022 թ. չորրորդ եռամսյակում: