Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Hakakorupcion

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

«Հակակոռուպցիոն միասնական մարմնի ստեղծումը մեր Կառավարության առաջնահերթություններից է՝ հաշվի առնելով, որ տարբեր մարմիններ զբաղվել են հակակոռուպցիոն բացահայտման աշխատանքներով: Հիմա մենք ստեղծում ենք միասնական մեկ մարմին, և ես վստահ եմ, որ ստեղծվող մարմինն այդ աշխատանքներն առավել արդյունավետ է դարձնելու»,- ասաց Կառավարության նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

«Կառույցը, ըստ էության, լինելու է մասնագիտացված քննչական մարմին, որն ունենալու է օպերատիվ-հետախուզական գործառույթներ, և, ինչ խոսք, մասնագիտացումը բերելու է արդյունավետության բարձրացմանը»,- ասաց Սասուն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ նորաստեղծ կառույցը կսկսի գործել մեկ ամիս անց: «20 քննիչ կնշանակվեն, իսկ ամբողջ ծավալով, այդ թվում՝ օպերատիվ ստորաբաժանումը կսկսի գործել եկող տարվա սկզբից: Նաև՝ եկող տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել տարածքային մարմիններ, որից հետո կարող ենք ասել, որ կառույցը ձևավորվել է ամբողջությամբ ու կսկսի գործել ողջ թափով: Համոզված եմ՝ կոռուպցիոն հանցագործությունների թե բացահայտման, թե քննության արդյունավետությունը կբարձրանա»,- ասաց նա:

Ձեզ կեհաքրքրի...