Քաբուլում պայթյունների հետևանքով տուժել է ավելի քան 1300 մարդ

Afghanstan

 Ավելի քան 1,3 հազար մարդ է վիրավորվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունների հետևանքով: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Աֆղանստանի առողջապահության նախարարությունում սեփական աղբյուրը: Գործակալության զրուցակցի խոսքով՝ ահաբեկչությունների հետևանքով վիրավորների հստակ թիվը կազմում է 1338 մարդ, զոհվել է 60-ը։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ զոհվել է Աֆղանստանի առնվազն 90 քաղաքացի, ինչպես նաև Պենտագոնի տվյալներով՝ 13 ամերիկացի զինվոր: Հիշեցնենք՝ հինգշաբթի երկու պայթյուն էր գրանցվել Քաբուլի օդանավակայանի մոտակայքում, մեկը՝ Բարոն հյուրանոցի մոտ, որտեղ, ըստ մամուլի հրապարակումների, հավաքվել էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ քաղաքացիներ: Առաջին պայթյունն իրականացրել էր մահապարտ-ահաբեկիչը, այնուհետև մեքենայում պայթուցիկ նյութեր են պայթել: Լրատվամիջոցները, վկայակոչելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտարարությունը, հայտնում են, որ խմբավորումը ստանձնել է օդանավակայանի վրա հարձակման պատասխանատվությունը: Վաշինգտոնը կարծում է, որ հարձակումներին ներգրավված է եղել ԻՊ-ի կազմի մեջ մտնող «Վիլայաթ Խորասանը»: Ավելի ուշ Քաբուլում ևս մի քանի պայթյուններ են որոտացել: Ամերիկացի զինվորականները պարզաբանել են, որ դրանք վերահսկելի են եղել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է տվել հարվածներ նախապատրաստել «Վիլայաթ Խորասանի» ղեկավարների ու օբյեկտների վրա։ Նա վստահեցրել է, որ բոլորին կգտնեն ու կպատժեն։

Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կեհաքրքրի...