Կիևում լարված իրավիճակ է․ Զելենսկու գրասենյակի մոտ ընդհարում է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև

Ukrainaum

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում լարված իրավիճակ է։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ցուցարարները փորձել են ներխուժել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակ, ընդհարում է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև։

Բողոքի ակցիայի կազմակերպիչները`«Ազգային կորպուս» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները, պայթուցիկ նյութեր ու քարեր են նետել ոստիկանների վրա, ինչպես նաև գազ բաց թողել նրանց ուղղությամբ։ Նրանք նաև անվադողեր են վառել և նետել իրավապահների ուղղությամբ:

Ձեզ կեհաքրքրի...