Սերժ Սարգսյանի գործով դատարանը հրապարակեց որոշում.

Chakraborti

Սերժ Սարգսյանի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանը չի հեռացվի վարույթից:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշումը հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանը՝  մերժելով Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը:

Միսակյանը նաև հայտնեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ այսօրվա դատական նիստը կհետաձգվի:

հիշեցնենք, պաշտպանները բացարկի միջնորդություն էին ներկայացրել դատախազին՝ հիմքում դնելով նրա ենթադրյալ կողմնակալության հանգամանքը: Դատավորի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նշել էր, որ միանում է իր պաշտպանների միջնորդությանը:

Ձեզ կեհաքրքրի...