Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Harvacner Paghestinin

Իսրայելի Պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) կրկին ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի թիրախներին։ Այս մասին ասված է իսրայելական բանակի տարածած հայտարարության մեջ: «Ի պատասխան Գազայից դեպի Իսրայել դյուրավառ նյութերով օդապարուկների արձակմանը՝ ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներին, որոնք օգտագործվում են զենքի մշակման և արտադրության համար»,- ասված է Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ ՑԱԽԱԼ-ը կշարունակի ավիահարվածներ հասցնել՝ ի պատասխան ահաբեկչական հարձակումների փորձերին։ Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կեհաքրքրի...