Մոլորակի ամենահարուստ մարդիկ մեկ օրում ռեկորդային աղքատացել են.
Մոլորակի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 139 մլրդ դոլարով աղքատացել են ֆոնդային ինդեքսի նվազման պատճառով: Տվյալների մասին հայտնի է դարձել Bloomberg-ի հրապարակած միլիարդատերերի վարկանիշային աղյուսակից:
Աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց կարողության նվազումը ռեկորդային է ուսումնասիրությունների պատմության ընթացքում: Bloomberg-ը ցուցանիշին հետևում է 2016-ի հոկտեմբերից:
Մոլորակի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, մեկ օրվա ընթացքում կորցրել է 4.8 մլրդ դոլար:
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որն ամենահարուստ մարդկանց հորիզոնականում զբաղեցնում է երկրորդ տեղը, կորցրել է 2.3 մլրդ դոլար:
Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերության գլխավոր տնօրենն ու երրորդ ամենահարուստ մարդը՝ Բեռնար Առնոն, կորցրել է 4.8 մլրդ դոլար:
Ֆոնդային ինդեքսի նվազման պատճառը Չինաստանում կորոնավիրուսն է: