Սրբություն չճանաչողին ինչպե՞ս հասկացնել, որ Բաքվի բանտն իր իմացած Արթիկի գաղութը չէ

baqvi bant

 

Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 114 (ռազմական կոնֆլիկտին վարձկանի մասնակցելը), 214 (տեռորիզմ), 318 (անօրինական կերպով Ադրբեջանի Հանրապետության սահմանը հատելը) և այլ հոդվածների հատկանիշներով մեղադրանք է հարուցված ռազմագերի հայտարարված, Լիբանանի քաղաքացի, 1979թ․ ծնված Վիգեն Աբրահամի Էուլջեկջյանին, ով, ըստ քննության նյութերի, իբր թե նյութական հատուցման դիմաց, տեռորիստական գործողություններ է իրականացրել ընդդեմ Ադրբեջանի քաղաքացիների ու բանակի։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահետսազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայ ռազմագերի Վ․Է-ն գերության մեջ է հայտնվել 2020թ․ նոյեմբերի 10-ին, Շուշի քաղաքի մոտակայքում, կապիտուլյացիոն ակտի ստորագրումից մեկ օր անց։ Ադրբեջանի անվտանգության ծառայությունն ավարտել է գործի քննությունն ու փոխանցել Բաքվի ռազմական դատարանին։

Այս ենթատեքստում խիստ ուշագրավ է գերության մեջ հայտնվածների առնչությամբ ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «․․․ այո, նրանք մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար»։

Ստի ու կեղծիքի մեջ հմտացած այս թերուսին ինչպե՞ս բացատրել, որ Վ․ Է․-ի նկատմամբ կիրառվելիք վերը թվարկված հոդվածներն արդեն իսկ անբեկանելի, ծանրակշիռ մեղադրանք են ու դրանց հիմնավորումն ընդունած Ադրբեջանի իշխանությունը հազիվ թե երբևիցե գնա զիջումների՝ թեկուզև միջազգային հանրության ճնշման տակ։

Ստի ու կեղծիքի մեջ հմտացած, սրբություն չճանաչողին ինչպե՞ս հասկացնել, որ դա իր իմացած Արթիկի գաղութը չէ, որ Բաքվի բանտում կյանքի յուրաքանչյուր օր տաժանքի ու խելահեղության մեջ անցկացրած տարի է։ Այս ամենը, նրանից զատ, ինչպե՞ս բացատրել նրան ծափահարող զոմբիացվածներին, որոնք էքստազի մեջ են ընկնում հոգեգարին տեսնելով»:

Ձեզ կեհաքրքրի...