ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԻՄԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Bayramov

 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը դիմել է Հայաստանի իշխանություններին, հորդորելով «զերծ մնալ քաղաքական հիստերիայից ՝ սահմանային դեմարկացիայի եւ դելիմիտացիայի քննարկումներում եւ գործընթացում որդեգրել պրագմատիկ մոտեցում»։ Այս մասին հայտնում է AzTV-ն։

«Սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան պետք է տեղի ունենա ոչ թե քաղաքական հիստերիայի, այլ նորմալ պրագմատիկ պայմաններում, եւ ավարտին ամեն երկիր հարգանքով պետք է մոտենա միջազգայնորեն ճանաչված սահմաններին»,- հայտարարել է նախարար Բայրամովը։ Նա նաեւ շեշտել է, որ նախկինում Ադրբեջանն ու Հայաստանը երբեք սահմանների դեմարկացիա չեն իրականացրել։ Նա նաեւ ասել է, որ կան միջազգայնորեն ճանաչված ուղիներ, նման խնդիրները կարգավորելու համար, ինչպես օրինակ, տարակարծությունների պարզաբանման համար համատեղ հանձնաժողով ստեղծելն ու մասնագետների ներգրավվելը։

«Հրապարակ օրաթերթ»

Ձեզ կեհաքրքրի...