Նաիրա Զոհրաբյանն առաջիկա ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով

nara

 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ վայր է դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները և առաջիկա ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։ 

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, որոնց հետ իմ ընկերությունը շարունակվելու է։ 
Մենք այսօր այլևս լինելիության, մեր պետականությունը չարիքի այս իշխանությունից փրկելու խնդիր ունենք, և միայն բոլոր այն ուժերի համախմբմամբ, որոնք գիտակցում են, որ Հայաստանին և Արցախին այլևս փրկության ծրագիր է պետք, մենք պիտի կարողանանք կասեցնել մեր պետության վերջնական կազմաքանդումը։
Ես կա՛մ և մնալու եմ չարիքի այս իշխանության դեմ պայքարի առաջնագծում, և հիմա շատ ավելի վճռական և ազատ եմ լինելու իմ գործողություննեերում։ 
Ես կա՛մ և լինելու եմ հանրային-քաղաքական կյանքում, քանի դեռ մեր երկիրը օկուպացված է հային, արցախցուն, Հայաստանն ու Արցախը չսիրող մարդկանցով, ու քանի դեռ մենք մեր երկիրը չենք ազատագրել ներսի զավթիչներից։
Այսօր արդեն շրջանառվում է մի վտանգավոր փաստաթուղթ, որը, ցավոք, նոր նոյեմբերի 9 է լինելու: Այս աղետը կասեցնել է պետք:
Ես ունեմ մի քանի առաջարկ, որոնք քննարկելու եմ իմ ընկերների և մերձավորների հետ՝ վերջնական որոշումս կայացնելուց առաջ։  
Հավատացեք, այս տարիների իմ կարևորագույն ձեռքբերումը պատգամավորական մանդատը չի եղել, այլ եղել են հազարավոր մարդիկ, ում ես իմ լիազորությունների շրջանակում կարողացել եմ օգնել, կամ ճիշտ ճանապարհ ցույց տալ, եղել են ընկերներս ու գործընկերներս, որոնց հետ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հանուն ավելի լավ Հայաստանի, որը հաստատ ունենալու ենք։   
Հ. Գ. Իմ լրագրող գործընկերներին. ԲՀԿ-ից դուրս գալու շուրջ որևէ այլ մեկնաբանություն չի լինելու ո՛չ այսօր, և ո՛չ վաղը։ Դա եղել է իմ կենսագրության կարևոր հատվածներից մեկը, որի հանդեպ ես հարգանք ունեմ»,- գրել է պատգամավորը:

Ձեզ կեհաքրքրի...