Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ֆեյսբուքյան օգտատերի տեղադրած սկանդալային տեղեկություններով

Gvayin bajin
Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ֆեյսբուքյան օգտատերի տեղադրած սկանդալային տեղեկություններով
 Լաերտ Խաչատրյանը գայթակղվել է ՀՀ ոստիկանության “Ճանապարհային ոստիկանության ծառայության” Շիրակի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնում սեփական բարեկեցությունն ապահովելու առաջարկից: 2018 թվականին, ազատվելով է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից, նշանակվել է նշված պաշտոնին, քանի որ այնտեղ կարող էր ավելի շատ կաշառք ստանալ, սակայն նույն տարում չարաշահումներ թույլ տալու համար նա հեռացվել է աշխատանքից, իսկ նրա եղբորը` Հարություն Գագիկի Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար , որ նա, հանդիսանալով ՀՀ ոստիկանության “Ճանապարհային ոստիկանության” ծառայության Կոտայքի հաշվառման քննական բաժանմունքի ավագ տեսուչ և ունենալով վարորդական վկայականներ տրամադրելու համար հանձնվող տեսական ու գործնական քննություններ ընդունելու գործառնական պարտականություններ, իր ծանոթ` նշված ՀՔԲ նախկին աշխատակցից 2017 թվականի ընթացքում ստացել է` 80.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց իր ներկայացրած անձանց անարգել վարորդական վկայականներ տրամադրելու առաջարկ` պայմանավորվելով յուրաքանչյուր գործարքից 10.000 ՀՀ դրամ թողնել վերջինիս։
Հարություն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1,1 կետով, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին նրա վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան ( Տես` “Datalex” տեղեկատվական համակարգը)։
Նույն արարքի համար Լաերտ Խաչատրյանը նույնպես հեռացվել է ոստիկանությունից , սակայն բախտի բերմամբ նրա նկատմամբ քր. գործ չի հարուցվել։
Դրանից հետո Լ. Խաչատրյանը աշխատել է Արդարադատության նախարարության “Աբովյան” քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, սակայն կաշառքի սովոր մարդը չէր կարող երկար աշխատել և ձգտել է նմանատիպ կերպով գումար յուրացնել և ի վերջո նրա բախտը նորից բերել է, երբ ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նշանակվել է ոստիկանապետ և համակարգ է բերել իր համակուրսեցիներին , որոնցից մեկը հանդիսացել է Լաերտ Խաչատրյանը , ում 40.000 ԱՄՆ դոլարի դիմաց նշանակել է Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի պետի պաշտոնում։ Լաերտ Խաչատրյանը սովոր լինելով միաժամանակ սեփական ստամոքսը լցնելու և իր տված կաշառքը հետ վերադարձնելու համար պատրաստ ամեն ստոր քայլի, ձեռնամուխ է եղել օդանավակայանում իր կոռուպցիոն գործարքների կատարմանը. Նշենք , որ Լաերտ Խաչատրյանի անօրինական գործունեության հովանավորն է հանդիսանում Մալաթիա-Սեբաստիայի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը ,ում վերահսկողության տակ է օդանավակայանի ոստիկանությունը։
ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ.
Գումարի դիմաց ՀՀ-ից ճանապարհել է հետախուզման մեջ գտնվող նախկին դատավոր Սամվել Ուզունյանին (Տես` “NewsPress.am” կայքում` զետեղված 2020 թվականի հունիսի 12-ին’ “Ու՛մ թողտվությամբ է նախկին դատավոր ՈՒզունյանը հեռացել Հայաստանից. Նա ուղիներ է փնտրում, որ իր համար “բարեխոսեն” նոր ոստիկանապետին” վերտառությամբ հոդվածը) :
Օդանավակայանում գործող անհատ տաքսիստների համար ստեղծել է հետաքրքիր սխեմա և այդ սխեմայով հանձնարարել է իր ծառայության գծով տեղակալ Զաքարյանին յուրաքանչյուր ուղևորի համար տաքսու վարորդներից ստանալ գումարներ, որի արդյունքում Զաքարյանը ամեն օր հավաքագրում է 300-400 հազար ՀՀ դրամ։ Այն օրերին , երբ ղեկավարները օդանավակայանում պետք է մեկնեն , Լաերտ Խաչատրյանի հանձնարարությամբ, նրա օպերատիվ գծով տեղակալ Սողոմոնյանը հրահանգում է տաքսիստներին ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը’ մինչ վտանգի ” չեզոքացումը”։
Լաերտ Խաչատրյանի համար գումարային հոսքեր են գալիս նաև ավիաընկերությունների ներկայացուցիչներին ահաբեկելու եղանակով. օպերատիվ գծով տեղակալ Սողոմոնյանի միջոցով ուղևորների ավել ուղեբեռների համար գումար վերցնելու գործունեությունից։
Գումարների հոսք է ստանում նաև թանկարժեք բեռներ տեղափոխող ուղևորներից’ առանց մաքսային հսկողության ոստիկանների միջոցով ուղեբեռն անցկացնելու միջոցով, քանի որ միայն նրանք կարող են մոտենալ ինքնաթիռին և դիմավորել ուղևորներին։ Նշված գործունեության արդյունքում մաքսային ծառայողները հայտնաբերել են Լաերտի ղեկավարած բաժնի օպերլիազոր Վահե Սաղաթելյանին, ում մոտից գտել են ոսկյա զարդեր, սակայն վերջինս չի նշել , որ այդ հանցանքը իրականացրել է Լաերտ Խաչատրյանի կարգադրությամբ, ինչի շնորհիվ մինչ օրս աշխատում է նշված բաժնում, թեև Հատուկ քննչական ծառայությունում նրա վերաբերյալ իրականացվում է նախաքննություն։
Լաերտ Խաչատրյանի հանձնարարությամբ, 2021 թվականի ընթացքում Վահե Սաղաթելյանը բաժնում գաղտնի կերպով օտարերկրյա քաղաքացիներից հափշտակել է գումարներ։ Տվյալ առիթով ևս առկա է քրեական գործ , սակայն Լաերտ Խաչատրյանը և Վահե Սաղաթելյանը շարունակում են աշխատել իրենց պաշտոններում։
Լաերտ Խաչատրյանը կարողացել է իր ստեղծած կոռուպցիոն սխեմաներով ստեղծած գումարներով գնել ոստիկանապետ Վահե Ղազարյանին, ով դարձել է իր մտերիմը, մինչդեռ այսօրվա իշխանությունը դրոշակ դարձրած հայտարարում է կոռուպցիան վերացնելու մասին, սակայն իրենց գրկում տաքացնում են կոռուպցիայի կարկառուն ներկայացուցիչներին։
Այս ամենից հետո Լաերտ Խաչատրյանի հետագա պաշտոնավարումը կնշանակի, որ ներկայիս իշխանությունները չեն կարող խոսել արդարությունից և կաշառակերության մասին։

Ձեզ կեհաքրքրի...