Քուրդ 132 մտավորական դատապարտել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի աղմկահարույցը հայտարարությունը
Քուրդ 132 մտավորական դատապարտել է անվանի թուրք պատմաբան, ցեղասպանագետ և պրոֆեսոր Թաներ Աքչամի թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթին տված հարցազրույցում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունը:
ԱՄՆ Մասաչուսսեթս նահանգի Քլարք համալսարանի դասախոս Աքչամը պնդել էր, որ 19-րդ դարի ֆեոդալական հասարակության մեջ, օրինակ՝ քրդական շրջաններում քուրդ աղաներին էր պատկանում ամուսնացող հայերի հետ «առաջին գիշերն անցկացնելու իրավունքը»: Այս մասին մտավորականները գրավոր հայտարարություն են տարածել:
Քուրդ մտավորականներընԱքչամի խոսքերը պոռոտախոսություն և անհեթեթություն են որակել, ինչպես նաև՝ վիրավորանք երկու ժողովրդի հասցեին: Նրանք թուրք պատմաբանից պահանջել են կամ ապացույցներ ներկայացնել, կամ ներողություն խնդրել հայ և քուրդ ժողովուրդներից:
ermenihaber.am