Մոսկվան պատրաստվում է զորքը հեռացնել Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններից

rd zorqery

 Մոսկվան հայտարարել է, որ զորքերը դուրս է բերելու Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններից ու Ղրիմից՝ զորավարժությունները համարելով ավարտված, հայտնում է Euronews-ը: Արևմտյան տերությունները խիստ քննադատության ենթարկեցին Ռուսաստանին մեծ թվով զորքի տեղակայման համար, ներառյալ ռազմածովային ուժերի տասնյակ նավեր, հարյուրավոր ռազմական ինքնաթիռներ և հազարավոր զորքեր: Ըստ Արևմուտքի՝ Մոսկվայի քայլը ուժի ցուցադրություն է՝ Ուկրաինայի հետ լարվածության ֆոնին:

«Զորքը ցույց տվեց երկրին հուսալի պաշտպանություն ապահովելու իր կարողությունը: Օպերատիվ ստուգման նպատակները կատարված եմ համարում, ուստի որոշեցի ավարտել տեսչական գործողությունները «Ուկրաինային սահմանակից հարավային և արևմտյան ռազմական շրջաններում»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...