Ալիևի վերջին հայտարարությունը Նիկոլի՝ դեպի Սյունիք գաղտնի ուղևորության ֆոնին, անշրջելի գործընթացի սկիզբ են. Արմեն Գևորգյան

Armen

 Արմեն Գևորգյանը Տելեգրամի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագայի շահերին, և որ 101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր։ 

«Ալիևի վերջին հայտարարությունները Զանգեզուրի մասին Նիկոլի՝ դեպի Սյունիք գաղտնի ուղևորության ֆոնին, անշրջելի գործընթացի սկիզբ են: Խոսքն ազգային ինքնիշխանության կորստի սկզբի մասին է: Ի վերջո, ինքնիշխանությունը կարող է ոտնահարվել ոչ միայն ֆիզիկապես, այլև այն ժամանակ, երբ Հայաստանը համարժեք չի արձագանքում թշնամիների ագրեսիվ հայտարարություններին:  

Համոզված եմ, որ ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությունից հետո մենք մեզ ավելի վստահ չզգացինք, իսկ Սյունիքի բնակիչների կյանքը ավելի անվտանգ չդարձավ»,-գրել է Արմեն Գևորգյանը:

Ձեզ կեհաքրքրի...