ՄԱԿ-ը չի արձագանքել ԼՂ-ում ականազերծման աշխատանքներին միանալու ՌԴ-ի դիմումներին. Սերգեյ Շոյգու

Chen ardzaganqel

 ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին միանալու Ռուսաստանի դիմումներին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Звезда հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Նոյեմբերին մենք դիմել էինք ՄԱԿ-ին՝ ականազերծման աշխատանքներին մասնակցելու համար: Ամբողջ տարածքն ականապատված է: Մարդիկ չեն կարողանում վերադառնալ տուն: Որևէ մեկը եկե՞լ է: Ոչ՛, ոչ ոք»,- հայտարարել է Սերգեյ Շոյգուն՝ ընդգծելով, որ ականազերծման աշխատանքներն իրականացնում են միայն ռուս և տեղացի սակրավորները:
Հեղինակ`Մարի Կոստանյան

Ձեզ կեհաքրքրի...