Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից երեկ տեղաշարժվել են և հետ գնացել. hetq.am

Sotq

 Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից երեկ տեղաշարժվել են և հետ գնացել: Այդ մասին hetq.am-ին պատմել են Սոթքի հանքավայրի աշխատակիցները:

Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը նույնպես ասել է, որ լսել է այդ մասին, սակայն պաշտոնապես մեկնաբանել այդ լուրը չի կարող, քանի որ չի հասցրել համապատասխան մարմիններից ճշտել:

Ըստ աղբյուրի՝ «Գեոպրոմայնինգ»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հաստատել է, որ նման տեղաշարժ երեկ իսկապես տեղի ունեցել է: Նաև նշել է, որ դա էական իրադարձություն չէ, քանի որ իրականացվել է երկկողմանի պայմանավորվածությունը. երկու կողմի զորքերը պետք է հետ քաշվեին, որպեսզի նրանց մեջտեղում ստեղծվեր բուֆերային գոտի: Հայկական կողմը դա անմիջապես էր իրականացրել, իսկ ադրբեջանական կողմը հապաղել էր և միայն երեկ բոլոր սահմանակետերից 30-50 մետր ադրբեջանական կողմը ևս հետ է տեղաշարժվել:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ձեզ կեհաքրքրի...