300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը կքննարկվի ապրիլի 2-ին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, այսօրվա դատական նիստում որոշեց հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործը կարճելու վերաբերյալ հարցը քննարկել ապրիլի 2-ին։
Հիշեցնենք՝ մեղադրող դատախազներից ոչ ոք այսօր չէր ներկայացել դատական նիստին:
Դատարանը դատական նիստը հետաձգեց մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 13։00-ը