ՊՆ-ն ՝ «Ադրբեջանի մոտ 1500 հատուկջոկատայիններ հանգիստ քայլելով գնում են Շուշի» հրապարակման և տեսանյութի մասին. auroranews

Hatukjokatainner

 Մոտ մեկ ամիս առաջ համացանցում տեսանյութ հայտնվեց, որին կից նշվում է, որ Ադրբեջանի մոտ 1500 հատուկջոկատայիններ հանգիստ քայլելով գնում են Շուշի: Նշվում էր նաև, որ հայկական կողմը ունեցել է այս ամենի մասին հստակ տվյալներ և կորդինատներ, սակայն որևէ քայլ չի արել ազերիներին կանգնեցնելու համար: 

Auroranews-ը այս թեմայով հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: 

«Խնդրում եմ նշել, թե տեսանյութում ներկայացվող տվյալները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞՝ ոչ։ Արդյո՞ք քննություն տարվում է պարզելու համար, թե որտեղ են նկարահանվել տեսակադրերը, և եթե տեսանյութում երևացողները ազերի զինվորականներ են, որոնք այսպես հանգիստ քայլքով շարժվում են դեպի Շուշի՝ ինչու՞ որևէ քայլ չի արվել նրանց կագնեցնելու համար։ Եղե՞լ է կոնկրետ հրաման ադրբեջանցիներին առաջ թողնելու, թե՞ աշխատակիցների կողմից թերացման արդյունք է, որ թշնամին այսպես անարգել առաջ է շարժվում: Ովքե՞ր են պատասխանատուները և արդյո՞ք կկրեն պատիժ ու կհեռացվեն համակարգից» – ասվում էր մեր հարցման մեջ: 

Պաշտպանության նախարարության պատասխանը եղավ մոտ մեկ ամիս անց: Դրանում ասվում է. «Տեսանյութի իրական կամ մոնտաժված լինելու վերաբերյալ հնարավոր չէ եզրահանգում անել և պարզել նկարահանման վայրը»: 

 

Ձեզ կեհաքրքրի...