Պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանումը կգործարկվի 2021-ի հուլիսին. Ռուստամ Բադասյան

Parekayin

 Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը պետա-իրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարը հիշեցրեց, որ նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության բերեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. միջոցառումների ծրագիրը, որի հիման վրա ընդունվել են Պարեկային ծառայության ստեղծման ու գործարկման համար անհրաժեշտ օրենսդրական ակտեր, որոնց նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած բարեվարք ոստիկանության և նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է:

«Ձեռք են բերվել պարեկային ծառայության համար անհրաժեշտ նոր տեխնիկական միջոցներ, հանդերձանք, մեկնարկել են 707 սովորողի պատրաստման դասընթացները: 2021 թվականի հուլիսին կգործարկվեն պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանումը և օպերատիվ կառավարման կենտրոնը, որը լինելու է քաղաքացիներից ահազանգեր ընդունող և արտաքին ծառայության իրականացումը մեկ կենտրոնից կառավարող՝ ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ կենտրոն: Արդեն սկսել ենք Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության գործարկման համար նախապատրաստական աշխատանքները»,- նշեց նախարարը:

 

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...