Լևոն Տեր-Պետրոսյանն իր փառահեղ կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել. վարչապետ
Արագածոտնի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իրեն ուղղված առաջարկին:
«Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ կազմակերպենք, վարչապետը Հայաստանից գնա, ուրիշ երկորւմ ապաստան գտնի: Չհասկացա: Լևոն Տեր-Պետրոսյանն իր փառահեղ կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել: Ես նման եմ մարդու, ով կարո՞ղ է փախչել: Եթե իմ ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ: Եվ դուք ունեք էդ իրավունքը, ժողովուրդ ջան»,-ասաց Փաշինյանը: