Երևանի Գաի պետի կարգադրությամբ ռուսական կեղծ համարանիշներով թանկարժեք Mercedes-ը, որի ղեկին եղել է «Ճվճըվի Սերժուլիկը», տեղափոխվեց «գաի պլաշչադկա».

CHvchv

Այսօր՝ մարտի 5-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes GL 63 մակնիշի T 777 TT 777 RUS համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է, Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները՝ կեսգիշերն անց դժոխային արագությամբ վարելով ավտոմեքենան՝ Մյասնիկյան պողոտայում անհանգստություն է պատճառում վարորդներին։ Տեղեկությունը փոխանցվում է Երևանի ՃՈ պետ Խ. Սամվելյանին, ու 1-2 օրվա ընթացքում վերջինս հայտնաբերում է ավտոմեքենան և իր կարգադրությամբ այն տեղափոխում են «գաի պլաշչադկա»։ Պարզվում է, որ ավտոմեքենայի համարանիշները Ռուսաստանի Դաշնությունից բերված են և մեքենայի վրա տեղադրվել են անօրինական եղանակով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է քրեական պատմություններով հայտնի, բազմաթիվ անգամներ ճանապարհային երթևեկության կանոնները խախտած, ավազակային հարձակման համար կալանավորված Ճվճըվ Արոյի որդին՝ «Ճվճըվի Սերժուլիկ» մականվամբ Սերյոժա Վարդանյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...