Անթալիայում Թուրքիայի պետական դրոշը նետել են աղբամանը
Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի Քումլուջա շրջանում երկրի պետական դրոշը հայտնվել է աղբամանում:
Քաղաքի բնակիչներն այն լուսանկարել և տեղադրել են համացանցում, որը հիստերիայի ալիք է բարձրացրել թուրք հասարակության մոլեռանդ շրջանակների մոտ, ինչպես նաև քննարկման առարկա դարձել սոցցանցերում։
Միջադեպի առնչությամբ Քումլուջայի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել: Քննություն կատարելու համար դեպքի վայր են մեկնել ժանդարմերիայի և քաղաքապետարանին կից ոստիկանական ուժերը:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ Քումլուջայի նավաստիներն աղբը թափելուց չեն նկատել, որ տոպրակի մեջ թուրքական դրոշներ ու Քումլուջայի քաղաքապետարանի տարբերանշանով պաստառներ են եղել:
Նշվում է, որ անցյալ տարի տոնակատարություններից մեկի ժամանակ այդ դրոշներն ու պաստառները բաժանվել էին նավաստիներին։
ermenihaber.am