Արշակունյաց պողոտան Իսակովին կապող 2.5 կմ ճանապարհը կանցնի Երևան մոլի մոտով. armradio am

Nor chanaparh

Երբ կսկսեն ճանապարհաշինությունը՝ հայտնի չէ, բայց հստակ է ճանապարհի սկիզբն ու վերջը․ նոր ճանապարհը կմիացնի Իսակովի և Արշակունյաց պողոտաները, կբեռնաթափի Երևանի կենտրոնը, կնվազեցնի խցանումները։ Այս ծրագիրը մեկնարկել է 2015-ից՝ Ասիական բանկի ֆինանսավորմամբ, «Քաղաքային կայուն զարգացում Տրանշ 2» վարկային համաձայնագրով։ Դրա շրջանակում «Երևաննախագիծ» ՓԲԸ–ն ճանապարհի կառուցման նախագիծ էր մշակել։ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ այսօրվա ծրագրի հիմքում հենց  2015-ին մշակված նախագիծն է, բայց այն անպայման կվերանայվի ու կփոփոխվի։

«Սա շատ կարևոր ծրագիր է մեր քաղաքի զարգացման համար, քանի որ ճանապարհ է բացում արևմուտքից  արևելք՝ Արշակունյաց պողոտայից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա։ Բացի այդ, ճանապարահատվածը քաղաքաշինական, տրանսպորտային խնդիր լուծելուց զատ, նաև տնտեսական ազդեցություն կունենա, որովհետև ճանապարհի մերձակա հատվածները ևս կզարգանան»,– ասում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

qartez

Լենինգրադյան փողոց–Իսակովի պողոտա– Արշակունյաց պողոտա քաղաքային մայրուղու հատակագիծ՝ ըստ 2015թ․ նախագծի

«Երևաննախագիծ»-ը առաջիկայում կսկսի մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի լրամշակումը՝ մինչև 2030-35թթ զարգացման հեռանկարով։ Դրանում կներառվեն  ճանապարհային նոր հատվածների կառուցման առաջարկներ՝ Երևանի վարչական շրջաններն իրար կապող նոր ճանապարհների վերաբերյալ։«Օրինակ պետք է կառուցել Երևանի Կենտրոնը Զվարթնոց օդանավակայանին կապող արագընթաց ճանապարհ, որը կարող է լինել ինչպես ավտոճանապարհի, այնպես էլ մեկ այլ հաղորդակցման միջոցով»,– ասում է Սիրեկան Օհանյանը։Ճարտարապետն ասում է, որ Երևանն ամբողջությամբ բեռնաթափելու համար պետք է մտածել նաև այլընտրանքային երթևեկության միջոցների մասին։ Որպես այդպիսին՝ նշում է ճոպանուղին։ Լրամշակվող գլխավոր հատակագծում լրջորեն դիտարկվելու է դրա նախագծման և կառուցման հեռանկարը։

armradio.am

Ձեզ կեհաքրքրի...