ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարձակման է ենթարկվել

Hakob

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարձակման է ենթարկվել:
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է։ Մասնակցել է Արցախի բոլոր երեք պատերազմներին։ Վերջին պատերազմում ստացել է լուրջ վիրավորում, որի հետևանքով տեսողությունը դեռ մինչև վերջ չի ապաքինվել։
Այս մարդու վրա այսօր հարձակվել է ինչ-որ խաժամուժ, ինչ-որ խուլիգանախումբ, որը հստակորեն զուրկ է ամեն տեսակ բարոյական նորմից։
Հայրենիքի փրկությամբ Հակոբն է զբաղվել ու զբաղվում, ձերը թալանի փրկությունն է»,- գրել է Ալեքսանյանը։

Ձեզ կեհաքրքրի...