Հաստատակամ քայլերով գնում ենք առաջ` դեպի ավելի անվտանգ մանկություն. Արսեն Թորոսյան
Հաստատակամ քայլերով գնում ենք առաջ` դեպի ավելի անվտանգ մանկություն:
2019թ. ընթացքում արձանագրվել է մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշների իջեցում:
Համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, մանկական (0-1 տարեկան) մահացության ցուցանիշը 2019թ. համար կազմել է
✅ 6,2‰ (բացարձակ թիվը կազմել է 224 դեպք)` 2018թ. նույն ժամանակատվածի 7,1‰ (բացարձակ թիվը կազմել է 261 դեպք) համեմատությամբ:
Համապատասխանաբար կրճատվել է նաև 0-5 երեխաների մահացության ցուցանիշը` 2019թ. համար
կազմելով
✅ 7,6‰ (բացարձակ թիվ` 276), 2018թ. նույն ժամանակահատվածի 8,7‰ (բացարձակ թիվ` 317) համեմատությամբ:
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մանկաբարձ-գինեկոլոգներին, նեոնատոլոգներին, մանկական ռեանիմատոլոգներին, մանկաբույժներին և բոլոր մնացած մանկաբուժական ուղղվածությամբ բժիշկ մասնագետներին այս ձեռքբերման համար:
‼️Հաստատակամ քայլերով գնում ենք առաջ` դեպի ավելի անվտանգ մանկություն:2019թ. ընթացքում արձանագրվել է մանկական և մինչև 5…
Опубликовано Arsen Torosyan Среда, 5 февраля 2020 г.