Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են ԿԽՄԿ-ին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը: