Ռուսաստանը սահմանապահների լրացուցիչ ռեզերվ է տեղակայելու հայ- ադրբեջանական սահմանին

Avelacum

Ռուսաստանը  սահմանապահների լրացուցիչ ռեզերվ կտեղակայի հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ:

«Համաձայն ընդունված որոշման ՝ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների շրջանակներում և հայկական կողմի խնդրանքով Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա: Սահմանապահները լրացուցիչ կտեղակայվեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։

Ադրբեջանական կողմը տեղեկացված է այդ կապակցությամբ, գործընկերների հետ անհրաժեշտ փոխգործակցությունը կազմակերպված է», – ասել է Բորտնիկովը:

Ձեզ կեհաքրքրի...