Թուրքիան սպառնում է կրկին զորք մտցնել Սիրիա
Թուրքիան սպառնում է կրկին զորք մտցնել Սիրիա, եթե կառավարական զորքերը՝ ռուսական օդուժի աջակցությամբ, չդադարեցնեն Իդլիբի հրթիռակոծումը:
«Եթե այս արյունահեղությանը վերջ չտրվի, մեզ այլ ելք չի մնում», – հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ընդգծելով՝ բռնության այս ալիքը հովանավորվում է Մոսկվայի կողմից:
Իդլիբը Ասադի ընդդիմադիրների վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է Սիրիայի տարածքում: Նախօրեին իրավապաշտպանները հայտարարել էին, թե ռուսական օդուժի հարվածներից տեղում 10 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է այս մեղադրանքներն ու պնդել, թե հարվածների թիրախում միայն ահաբեկչական խմբավորումներն են: