Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. BMW X5-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ.
Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում BMW X5 մակնիշի 90 AP 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Հյուսիս-Հարավ նորակառույց ավտոճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։