Ադրբեջանցի գեներալները ապստամբություն են պատրաստում թուրքական հրամանատարության դեմ. Wargonzo
Ադրբեջանցի գեներալները ապստամբություն են պատրաստում թուրքական հրամանատարության դեմ:
Ստամբուլում Wargonzo Telegram-ալիքի աղբյուրները տեղեկացրել են, որ Բաքվի գեներալիտետը՝ թուրքերի կողմից բանակի կառավարումից փաստացի հեռացումից հետո, պատրաստվում է գերատեսչության ներսում խռովություն հրահրել։ Ադրբեջանցի սպաները, որոնք շիա են, վրդովված են այն բանից, որ ճակատում իրենց մարդկանց փաստացի ղեկավարում են թուրք հատուկ ծառայությունները եւ թուրքամետ ահաբեկչական խմբավորումների դաշտային հրամանատարները՝ արմատական սուննիական ուղղվածությամբ:
«Ալիևը նույնպես կորցնում է վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի նկատմամբ։ Այժմ նրա շրջապատում բորբոքվել է ներկլանային հակամարտություն։ Փաշաևների կլանը՝ Ալիևի կինը, նրանից պահանջում է լիակատար անցում Անկարայի արտաքին կառավարման։ Ընդ որում, պահանջում է դա անել հենց հիմա։ Իսկ ինքը ՝ Ալիևը, փորձում է ավելի խորամանկ խաղ խաղալ՝ Մոսկվայի հետ երկխոսության իմիտացիա անելով, որպեսզի խուսափի ՌԴ-ի հետ կապերի արմատական-սկանդալային խզումից։ Ընդ որում, շատ լավ հասկանում է, որ պետք է պառկել Էրդողանի տակ ամեն դեպքում։
Մի խոսքով, բազմավեկտոր իրավիճակում հայտնվեց Ադրբեջանի ղեկավարը»,- գրում է ալիքը: