ԱՄՆ-ը հայտնել է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից հեռանալու և Հունաստանում տեղակայվելու հավանականության մասին
Միացյալ Նահանգները դիտարկում է հնարավորություններն ամբողջ եվրոպական մայրցամաքում իր ռոտացիոն կամ մշտական ռազմական ներկայության համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը՝ փոխանցում է Ahval-ը:
Վերջին շրջանում Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները սրվել էին մի շարք տարաձայնությունների, մասնավորապես՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման ու փորձարկման պատճառով:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ «Անկարայի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի համբերությունը հատում է»:
Հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները մտադիր է հեռանալ Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմավարական ավիաբազայից: Հավանական է նաև, որ ամերիկյան զորամիավորումները տեղակայվեն հունական կղզիներից մեկում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների սրմանը զուգահեռ Միացյալ Նահանգներն ամրապնդում է ռազմական ոլորտում Հունաստանի հետ հարաբերությունները: