Հունվարի 28-ին՝ Բանակի օրվա կապակցությամբ,Երևան քաղաքում կանցկացվեն մշակութային միջոցառումներ
Հունվարի 28-ին՝ Բանակի օրվա կապակցությամբ, «Armenian Arm» հասարակական կազմակերպության հետ համատեղ, Երևան քաղաքում կանցկացվեն մշակութային միջոցառումներ և ֆլեշմոբեր:
Մասնավորապես` կիրականացվեն ուղղաթիռների թռիչքներ` Մարզահամերգային համալիրի հարակից տարածքից:
14։50 –ից` շեփորականչ. քայլերթ ՀՀ ոստիկանության փողային նվագախմբի և թմբկահարների «Երևան» համույթի մասնակցությամբ: Քայլերթի մասնակիցների հավաքը` Ազատության հրապարակում, ժամը 14.30-ին:
Երթուղին` Ազատության հրապարակ – Թումանյան փողոց – Աբովյան փողոց – Հյուսիսային պողոտա:
15։30 –ից` համերգային ծրագիր-ֆլեշմոբ Հյուսային պողոտայում:
Ազատության հրապարակում նույնպես կազմակերպվելու են տոնական միջոցառումներ: Մասնավորապես`
17։30 –ից կմեկնարկի տոնական համերգային ծրագիր
Հունվարի 28-ին՝ Բանակի օրվա կապակցությամբ, «Armenian Arm» հասարակական կազմակերպության հետ համատեղ, Երևան քաղաքում…
Опубликовано ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia Понедельник, 27 января 2020 г.