Նախնական տվյալներով՝ 83 մարդ Է եղել Աֆղանստանում կործանված ինքնաթիռում
Աֆղանստանի Ղանզի նահանգում ուղևորատար օդանավ է կործանվել, որի հետևանքով ավելի քան 80 հոգի զոհվել է: Պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:
Հայտնի է, որ օդանավը վայր է ընկել թալիբանների վերահսկողության տակ գտնվող շրջանում: Ըստ տեղից ստացվող լուրերի՝ օդանավը պատկանում է աֆղանական ավիաընկերություններից մեկին՝ Ariana Afghan Airline-ին, որը, սակայն, հերքել է այդ պնդումները: