Ռազմական դրության ժամանակ զոհվածների հուղարկավորության ծախսերը՝ լրացուցիչ ընթացակարգով. ՊՆ

caxser

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերի հատուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված գումարը զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրման ժամկետների կրճատման և սահմանված ընթացակարգի պարզեցման նպատակով ՀՀ Կառավարության 2020 թ. հոկտեմբերի 2-ի N 1627-Ն որոշմամբ սահմանվել է ռազմական դրության ժամանակ զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերի հատուցման լրացուցիչ ընթացակարգ:

Ըստ լրացուցիչ ընթացակարգի՝ զոհված զինծառայողների, այդ թվում` կամավորականների ընտանիքներին հուղարկավորության ծախսերի համար օրենսդրու­թյամբ սահմանված 700.000 դրամի չափով հատուցումը  կարող է ստանալ նաև զոհված (մահացած) զինծառայողի մահվան վկայականը ՔԿԱԳ-ից ստացած անձը (այն անձը, ով ՔԿԱԳ մարմնում հայտարարել է մահվան մասին) կամ զոհված (մահացած) զինծառայողի մահվան վկայականը համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում (ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպա­նության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն) ներկայացրած  անձը, եթե դրա մասին ներկայացնում է դիմում։ Ընդ որում, այս դեպքում՝

1) հուղարկավորության ծախսերի հատուցման գումարն ստանալու դիմումը համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում կարող է ներկայացվել ՔԿԱԳ մարմնի միջոցով (եթե դիմումը ներկայացնում է մահվան վկայականը ՔԿԱԳ-ից ստացած անձը) կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տարած­քային ստորաբաժանումների միջոցով, կամ ուղղակիորեն` ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (հասցե` ք. Երևան Բաբայան 4, հեռ.՝ 28-74-43, 28-10-80, 20-09-51),

2) ՔԿԱԳ մարմնի միջոցով ներկայացվող դիմումին կից փաստաթղթեր չեն ներկայացվում, իսկ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տարածքային ստորաբա­ժանումների միջոցով և ուղղակիորեն համապատասխան մարմնի սոցիալական ապահո­վության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում ներկայացվող դիմումին կցվում են միայն մահվան վկայականը և դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,

3) համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը զոհված զինծառայողների վերաբերյալ համապատասխան ճշգրտումներ կատարելու արդյունքում շահառուների անվանացանկը էլեկտրոնային եղանակով ուղարկում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` 1-օրյա ժակետում համագործակցող բանկի միջոցով հատուցման գումարի վճարումն ապա­հովելու նպատակով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է, որ օրենսդրությամբ սահմանված հատուցման գումար ստանալու համար վերը նշված ընթացակարգով ներկայացնեն միայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և դրանից հետո ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և կամավորականների ընտանիքի անդամները կամ մահվան վկայականը ՔԿԱԳ-ից ստացած անձինք:

Ձեզ կեհաքրքրի...