Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղևորվում և ունեք տեղափոխման խնդիր․ ՏԿԵՆ-ը պարզաբանում է
ՏԿԵՆ-ը հայտարարություն է տարածել, որում ներկայացվում է, թե ինչպես կարող են վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները զինվորագրվեն Արցախյան ճակատ մեկնելու համար: Ըստ այդմ՝
Վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները հավաքվում են իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։
Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները նույնպես հավաքվում են մարզային զինկոմիսարիատի մոտ:
Եթե պահպանել եք զինվորական համազգեստը, կարող եք միանգամից ներկայանալ զինվորական հագուստով:
Մարզպետարանի պատասխանատուի աջակցությամբ կազմակերպվում է զինվորագրվող քաղաքացիների տեղափոխումը Երևանի կենտրոնական հավաքակայան:
Գործընթացը կլինի շուրջօրյա, կհամակարգվի մարզպետարանի, համայնքապետարանի կողմից:
Պատասխանատուի կոնտակտային տվյալներ՝
Արագածոտն – Հարություն Գուլյան, հեռ․՝ (093) 59 55 13
Արարատ – Արմենակ Բաղիրյան, հեռ․՝ (077) 86 43 07
Արմավիր – Սրապիոն Մարտիրոսյան, հեռ․՝( 095) 09 98 89
Գեղարքունիք – Տիգրան Հակոբյան, հեռ․՝ (093) 70 03 01
Լոռի – Անդրեյ Ղուկասյան, հեռ․՝ (093) 22 58 56
Կոտայք – Արտավազդ Բարսեղյան, հեռ․՝ (095) 44 38 44
Շիրակ – Մուշեղ Մարգարյան, հեռ․՝ (094) 12 04 84
Սյունիք – Էդգար Մարտիրոսյան, հեռ․՝ (094) 34 68 34
Վայոց ձոր – Վանիկ Խուդավերդյան, հեռ․՝ (093) 80 22 36
Տավուշ – Արման Գևորգյան, հեռ․՝ (094) 50 50 02