ՇԱՀԻՆ ՄՈՐԹՈՒՄ ԵՆ ԿԱՄ ՇԱՀՆ Է ՄՈՐԹՈՒՄ

Artak Galstyan

Կապանում Վարչապետին դիմավորեցին 20 հոգանոց կազմակերպված խմբով և անարգել ու անպատիժ վիրավորեցին նրան իրավապահների աչքի առաջ:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վերջնագիր ներկայացրեց հեղափոխության և ժողովրդի առաջնորդին:
Համացանցը ողողված է հեղափոխության և ժողովրդի առաջնորդի, նրա ընտանիքի անդամների հասցեին ուղղված հայհոյախառն նյութերով:
Դատախազները չեն հաստատում նախկին ռեժիմի հանցագործների դեմ ուղղված մեղադրանքները, բայց միևնույն ժամանակ մեղադրյալի աթոռին են հեղափոխականները:
Դատարանները գրավով բաց են թողնում մանկավաճառներին, նախկին թալանչիներին, մարդասպաններին և աներկբա կալանավորում են ձու գողացողներին:
ՀՀ իրավապահ համակարգը, հատկապես՝ վերջին նշանակումներից հետո, ամբողջովին գտնվում է նախկին ցեղասպան ռեժիմի ձեռքերում, արդյունքը՝ գրեթե ամեն օր կատարվող սպանություններ են, հանցագործության աճը:
Նախկինում օլիգարխ, ժողովրդին ծեծող անձիք դարձել են խոշոր սեփականատերեր, իսկ ստեղծված արհեստական մենաշնորհները դարձել են բնական:
Բազմաթիվ սխալ և չկշռադատված նախաձեռնություններ ետ ողորմյա են լինում Վարչապետի կողմից՝ միայն ժողովրդի ընդվզումների հետևանքով, բայց Վարչապետին սխալ զեկուցած և մոլորության մեջ գցած պաշտոնյաները չեն պատժվում:
Բազմաթիվ անմեղ մարդիկ դեռ բանտերում են, նրանց հարազատները կառավարության շենքի դիմաց:
Երկիրը թալանած, մինչև կոկորդը արյան մեջ թաղված նախկինները ոչ միայն բանտերում չեն, այլև վայելում են իրենց ունեցվածքը, հայհոյում ժողովրդին և նրա առաջնորդին:
Վարչապետի թեթև ձեռքով՝ անհայտությունից գեներալ դարձած Արթուր Վանեցյանը պահանջում է ԱԺ-ից նոր Վարչապետ ընտրել:
Ցուցակը կարելի է անվերջ շարունակել:
Արձանագրենք, երկրում իսպառ բացակայում է արդարությունը և արդարադատությունը:
Այս պարագայում, Վարչապետը թավշում է, վտանգում իրեն և ժողովրդին:
Ակամայից հիշեցի Ֆիրդուսու «Ռոստամ և Սոհրապ» ստեղծագործությունը:
«Շահին մորթում են կամ Շահն է մորթում»:
Դիտեք տեսանյութը, մեր սիրելի Վարչապետ:
Հ.Գ
Հանի՛ր սուրդ, Վարչապետ «Զավակը թանկ է, Հայաստանն՝ ավելի»:

Արտակ Գալստյան

https://youtu.be/na5U-w5DdWk

Ձեզ կեհաքրքրի...