ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

MAK

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, դռնփակ քննարկումից հետո, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասված է․

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն անհանգստություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ։ Նրանք վճռականորեն դատապարտում են ուժի գործադրումն ու ափսոսանք հայտնում մարդկային զոհերի ու քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների կապակցությամբ։

Անվտանգության խորհրդի անդամներն աջակցել են Գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, թուլացնել լարվածությունն ու անմիջապես վերադառնալ կառուցողական բանակցությունների։

Անվտանգության խորհրդի անդամները լիակատար աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերակատարմանը և կոչ են արել կողմերին համագործակցել նրանց հետ՝ վերսկսելու երկխոսությունն առանց նախապայմանների»։

Ձեզ կեհաքրքրի...