Վարչապետի որոշմամբ՝ Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիշա Թամրազյանն ազատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գրիշա Թամրազյանին ազատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։