Հայաստանն ու Չինաստանը համագործակցության լայն հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

Chinastan
 Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ՝ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի նորակառույց դեսպանություն:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ դեսպան Թիան Էրլունին՝ երկար տարիների արդյունավետ աշխատանքի և հայ-չինական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման մեջ ունեցած ներդրման համար: Դրա փայլուն օրինակը նա համարել է դեսպանատան նոր շենքի կառուցումը: «Կարծում եմ՝ Չինաստանը կարող է հպարտ լինել այսպիսի ներկայությամբ: Մենք ևս սա դիտարկում ենք որպես Չինաստանի կողմից հայ-չինական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա բարձրացնելու և խորացնելու հայտ: Չնայած իրենց տարբեր չափերին՝ Հայաստանն ու Չինաստանն ունեն շատ մեծ ընդհանրություններ. երկուսն էլ ինչ-որ իմաստով համաշխարհային ազգեր են»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ՝ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի …

Опубликовано ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia Среда, 23 сентября 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...