Անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը

Taguhi

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Շատ ուրախ եմ ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները՝ երջանկություն և բարեկեցություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում»: 

Ձեզ կեհաքրքրի...