Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհ. Տեսանյութում երևում է ճանապարհի ամբողջ ծրագիծը
Տեսանյութում ամփոփված են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։ Թռչնի թռիչքի բարձրությունից ներկայացվում է կատարված և իրականացվող շինարարությունը։
Տեսանյութում երևում է ճանապարհի ամբողջ ծրագիծը։ 32կմ ճանապարհահատվածում կառուցվում են 2 թունել, բազմաթիվ տրանսպորտային օբյեկտներ՝ կամուրջներ, որոնցից ամենաերկարը 720 մետր է, տրանսպորտային հանգույցներ, ուղեանցներ, փոխհատումներ, հենապատեր և այլն։
Շինարարությունն ընթանում է լեռնային բարդ ռելիեֆի պայմաններում։ Սակայն դա չի խանգարում, որպեսզի աշխատանքներն իրականացվեն մեծ տեմպերով։