Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին

🚌 Այսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում:
📢 Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։
Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։
➡️ Այսուհետ հանրային տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմակերպվող հսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա բնույթ։
Ուղեվարձը չվճարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տուգանքներ

Ձեզ կեհաքրքրի...