Հերթական հաղթանակը դատարանում՝ ընդդեմ Արմինե Օհանյանի «Հրապարակի» . Արայիկ Հարությունյան

Հերթական հաղթանակը դատարանում՝ ընդդեմ Արմինե Օհանյանի «Հրապարակի»:
Հիշում եք, որ դեկտեմբերին առաջին ատյանի դատարանը բավարարել էր իմ հայցն ընդդեմ «Հրապարակի»: 2022 թվականին հայց էի ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի կայքի դեմ՝ զրպարտություն համարելով այն, որ ես իբր լինելով վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ միջամտում եմ տեղական ինքնակառավարման մարմնի (տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) գործերին:
Այն ժամանակ դատարանը պարտավորեցրել էր «Հրապարակին» հերքման տեքստ հրապարակել, որոշել էր հօգուտ ինձ բռնագանձել 226 հազար դրամ փոխհատուցում, որից 200 հազարը՝ ոչ նյութական վնաս, 26 հազարը՝ պետական տուրքի գումար:
«Հրապարակ» օրաթերթը վերաքննիչ բողոք էր ներկայացրել առաջին ատյանի դատարանի վճռի դեմ և նորից պարտվել: Հուլիսի 18-ին Վերաքննիչ
քաղաքացիական դատարանը հրապարակել է գործով որոշումը. ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՄԵՐԺԵԼ է «Հրապարակ» օրաթերթի կողմից ներկայացված բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է «Հրապարակին» փոխհատուցել ևս 50.000 դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:
Հ.Գ. Նախկինում որդեգրել էի մի գործելաոճ, որով աշխատում էի զերծ մնալ լրատվամիջոցների դեմ հայցեր ներկայացնելուց: Բայց քանի որ լրատվական կազմակերպություններն իրենց տեղում չեն, «շառից հեռու» չեն ցանկանում վատամարդ դուրս գալ դաշտի գորիլաների դեմ, այսուհետ ստիպված եմ բոլոր նմանատիպ դեպքերում դիմել դատարան արդարությունը վերականգնելու համար:
Արմինե Օհանյանը նախորդ իմ հրապարակման տակ գրել էր՝ «շատ մի ոգեւորվի` առաջին ատյանն է, դեռ 2 ատյան էլ կա… մինչեւ հասնենք վճռաբեկ` էլ իշխանություն չեք լինի, դժվար թե վճիռը մնա նույնն ու ուժի մեջ մտնի»: Հայտնի երգում է ասվում՝ «բայց մենք ժպտում ենք»:

Ձեզ կեհաքրքրի...